Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելառուսը կարող է այլընտրանք գտնել ռուսական գազին

Բելառուսը կարող է այլընտրանք գտնել ռուսական գազին
16.06.2020 | 23:06

Աշխարհում բավականին շատ բնական գազ կա, և Բելառուսը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել՝ հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Գրոդնենսկի շրջան աշխատանքային այցի ժամանակ:

«Փառք Աստծո, աշխարհում բավարար է նաև նավթի պաշարը: Եվ գներն ընդունելի են: Բնական գազն էլ է բավարար, պայքար կա մեր շուկայի համար բնական գազ մատակարարող հիմնական խաղացողների միջև: Այլընտրանք կա, կարելի է գտնել», - ասել է Լուկաշենկոն՝ դիմելով «Բելնեֆտեհիմ» պետական կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովին: Բելառուսը պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել ռուսական գազի գինը 2020-ի համար՝ իր «ճիշտ և արդար մակարդակում» բնութագրմամբ:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ